Լրահոս
Օրվա լրահոսը

Ահա թե ինչ է պետք իմանալ ադրբեջանական «մշակույթի», «տոլերանտության» եւ «մուլտիկուլտուրալիզմի» մասին․ Արմեն Աշոտյան

Փետրվար 24,2022 01:45

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Աջից Բաքվի միակ պահպանված հայկական եկեղեցու 2017 թվականի սեպտեմբերի 23-ին իմ արած նկարն է։

Հիշում եմ, որ երկար պնդեցի այդտեղ այցելելու համար։

Չեմուչում անելուց հետո մեզ տարան, անվտանգության սուպերլարված ծառայությամբ։

Եկեղեցին փակ էր, իր նպատակին չէր ծառայում, ադրբեջանցի ուղեկցողներն ասացին, որ ներսում իբր նախագահական գրադարանի մասնաճյուղ է գործում։

Տաճարը խոնարհված էր, Բաքվի կենտրոնում փնթի պարսպապատված, չխնամված ծառերի մեջ կորած այնպես, կարծես «Մաուգլիի» մեջի ջունգլիների մոռացված շինություն լիներ։

Մի քանի րոպե անց ադրբեջանական հատուկ ծառայությունը արագ «էվակուացրեց» մեզ տարածքից՝ պատճառաբանելով, թե իբր մեր այցը անառողջ հետաքրքրություն է առաջացրել, ամբոխ է հավաքվում եւ մեր գտնվելն այդտեղ նպատակահարմար չէ։

Իմ հրապարակումից հետո, ի դեպ, ոչ ոք չէր վիճարկվում այս եկեղեցու հայկական լինելը։

Ձախից ադրբեջանցի պատգամավորների երկու օր առաջ արված լուսանկարն է Երեւանի կենտրոնում գտնվող շիաական Կապույտ մզկիթից, որը բաց է, բարեկարգ է, խնամված է, գործում է, եւ ոչ մեկ ադրբեջանցիներին չէր սպառնում։

Մեկ օր անց Իրանի դեսպանատունը հրապարակեց սույն կոթողի իրանական, այլ ոչ թե ադրբեջանական լինելու մասին անհերքելի փաստեր։

Ահա թե ինչ է պետք իմանալ ադրբեջանական «մշակույթի», «տոլերանտության» եւ «մուլտիկուլտուրալիզմի» մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28