Ա1+. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Մելքոնյանի ոտքը անդամահատել են։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ եւ առնվազն դեռ երեք ամիս պետք է բուժում ստանա։ Այս մասին հայտարարվեց այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ կդիմեն բժշկական հաստատություն՝ ինֆորմացիա ստանալու համար։
Մինչ նիստի ավարտը, ամբաստանյալ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի սահմանահատումների վրա դրված արգելքները։
Թե՛ Տիգրան Հայրապետյանը, թե՛ Կարո Եղնուկյանը հայտարարեցին, որ 4 տարի շարունակ իր սահմանահատումների վրա դրված արգելքը հանված է եղել եւ միայն վերջերս՝ օդանավ նստելուց առաջ է պարզել, որ կրկին սահմանափակում է դրված․ «Մոռացել ենք, չենք փակել, դա մեր սխալն է եղել»,- հայտարարեց դատավորը։