Լրահոս
Օրվա լրահոսը

Կուզենայի, որ հայերն որքան հնարավոր է շուտ հասկանային, որ Ռուսաստանը ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Հայաստանի թշնամին է. Ալեքսանդր Բոժկո

Փետրվար 23,2022 23:30

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի հայ բարեկամներ, այսօր մենք՝ուկրաինացիներս, լարված ժամանակներ ենք ապրում:

Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։

Դա բացասական արձագանք առաջացրեց ոչ միայն Ուկրաինայում, այլև ամբողջ աշխարհում, քանի որ դա նշանակում է աշխարհի քաղաքական քարտեզի նոր վերաձևում։

Բոլորի համար պարզ դարձավ Պուտինի նպատակը, այն, որ նա  ձգտում է վերականգնել Խորհրդային Միությունը նոր ձևաչափով՝ թեկուզ և հազարավոր կյանքեր զոհելու գնով, քանի որ  Ուկրաինան ամեն գնով կպաշտպանի իր անկախությունը։

Ուկրաինայի Գերագույն Ռադան այսօր իր նիստում լրացուցիչ միջոցներ հատկացրեց ուկրաինական բանակին ֆինանսավորելու համար, իհարկե, ի վնաս սոցիալ-տնտեսական ծրագրերի։

Բայց ուկրաինացիները լավ են հիշում Չերչիլի այն խոսքերը, որոնք հաճախ էր կրկնում Ստեփան Բանդերան՝ եթե ազատության և հացի միջև հաց ես ընտրում, ապա ոչ հաց կունենաս, ոչ էլ ազատություն։

Մեկ օր առաջ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հրաման  ստորագրեց Պահեստազորի զինծառայողների զորակոչի մասին: Սա ոչ միայն ուժեղացնում է ուկրաինական բանակը, այլեւ օկուպանտներին ու ողջ աշխարհին ցույց է տալիս ուկրաինացիների պատրաստականությունը՝ կռվելու ռուս զավթիչների դեմ։

Ուկրաինացիները շատ երախտապարտ են   մեր օտարերկրյա գործընկերներին ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ստացած աջակցության համար ։

Այս առումով հատկանշական էին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երեկվա ելույթը, Գերմանիայի կանցլերի «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման կասեցումը, Ֆրանսիայի արտգործնախարարի և պետքարտուղար Բլինկենի որոշումը՝ հրաժարվել հանդիպումից ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Կուզենայի, որ հայերն որքան հնարավոր է շուտ հասկանային, որ Ռուսաստանը ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Հայաստանի թշնամին է։ Որովհետև Պուտինը ցանկանում է մեզնից խլել այն անկախությունը և պետականությունը, որի մասին երազել են ուկրաինացիների և հայերի տասնյակ սերունդներ, որոնց համար կռվել և զոհվել են մեր ժողովուրդների հազարավոր լավագույն զավակներ։ Նա ուզում է մեզ պոկել քաղաքակիրթ աշխարհից, որի հետ հայերն ու ուկրաինացիները միշտ սերտ կապված են եղել։ Պուտինն այսօր զորք է ուղարկում Ուկրաինայի դեմ, իսկ վաղը կստիպի Հայաստանի կառավարությանը միանալ նորաստեղծ միութենական պետությանը Մոսկվայի պայմաններով։

Առաջարկելով Հայաստանին մասնակցել ՀԱՊԿ շրջանակներում պատժիչ գործողություններին՝ Պուտինը նենգորեն փորձում է ձեզ արյունով կապել  իր հանցագործությունների հետ։

Նման մասնակցությունը ճակատագրական հարված կլինի հայ և ուկրաինացի ժողովուրդների դարավոր պատմական և հոգևոր փոխհարաբերություններին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28