Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Իրանի դեսպանատունը պատասխանը՝ ադրբեջանցի պատգամավորներին

Փետրվար 23,2022 23:15

Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպանատունը Թվիթերի իր էջում պատասխանել է ադրբեջանցի պատգամավորներին։ Գրառման մեջ նշված է․ «Իրանական արվեստի սիմվոլ հանդիսացող Կապույտ մզկիթը շատ ակտիվ դերակատարում է ունեցել վերջին երեք տասնամյակների ընթացքում որպես աղոթքի վայր և հավաքատեղի Հայաստանում ապրող մահմեդականների համար, ինչպես նաև ունեցել զբոսաշրջային գրավչություն: Շատ հաճելի է, որ դարավոր գրվածքները պահպանվել են: Կարո՞ղ եք դրանք կարդալ»:

Հիշեցնենք, որ Երեւանում գտնվող ադրբեջանցի Թայիր Միրքիշիլին սոցցանցում գրել էր․ «Մենք եղանք «Կապույտ մզկիթում»։ Որքան մեզ հայտնի է, դա Երեւանում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28