Հիշատակի միջոցառում՝ Նոր Ուղու դպրոցում
Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Ուղու միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Հավերժական ծաղիկներ» անունը կրող հիշատակի միջոցառում, որը նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված դպրոցի շրջանավարտներ Սամվել Գևորգյանի, Նարեկ Խաչատրյանի, Յուրա Գաբրիելյանի, Մնացական Խաչատրյանի, Արթուր Սահակյանի և Կարեն Հունանյանի հիշատակին։
Հերոսացած տղաներին նվիրված միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վեդու համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, զոհված հերոսների հարազատներ, ընկերներ և այլոք:
Միջոցառմանը երեք դասասենյակներ անվանակոչվել են Սամվել Ղազարյանի (շախմատի դասասենյակ), Նարեկ Խաչատրյանի (համակարգչային դասասենյակ) և Յուրա Գաբրիելյանի անուններով: Նշենք, որ Արթուր Սահակյանի ու Մնացական Խաչատրյանի անուններով դասասենյակներ դպրոցում բացվել էին ավելի վաղ:
Հերոսների անունները կրող սենյակները վերանորոգվել են դպրոցի և «Վեդի Ալկո» ընկերության անմիջական ջանքերով:
Հուշ-ցերեկույթին դպրոցի երեխաները կատարել են ռազմահայրենասիրական երգեր՝ նվիրված պատերազմում զոհված բոլոր տղաներին:
Արարատի մարզպետարան