Նիստին որոշում է կայացվել ձեւավորել թվով ինը կուսակցական հանձնաժողովներ, ինչպես նաեւ չորս ոլորտային կազմակերպություններ՝ կանաց, երիտասարդական, ուսանողական եւ մարզական։
ՀՀԿ ԳՄ նիստից անմիջապես հետո տեղի ունեցավ ՀՀԿ նոր խորհրդի անդրանիկ նիստը։
ՀՀԿ խորհրուրդը կուսակցության նախագահի տեղակալներ ընտրեց Գալուստ Սահակյանին, Արմեն Աշոտյանին, Մուշեղ Լալայանին, Վահրամ Բաղդասարյանին եւ Դավիթ Հարությունյանին։
Կարդացեք նաև
Հանրապետականի խորհուրդը ընտրեց նաեւ կուսակցության հանձնաժողովների ղեկավարներին, համապատասխանաբար.
Կազմակերպչական հանձնաժողով – Ռուբեն Թադեւոսյանին,
Քաղաքական հանձնաժողով – Էդուարդ Շարմազանովին,
Պաշտպանության, անվտանգության եւ Արցախի հարցերով հանձնաժողով- Տիգրան Աբրահամյանին,
Քարոզչական հանձնաժողով- Արտակ Զաքարյանին,
Իրավական հարցերի հանձնաժողով – Աննա Մկրտչյանին,
Տնտեսական հարցերի հանձնաժողով – Գագիկ Մինասյանին,
Արտաքին հարաբերությունների հանձնաժողով- Լիլիթ Բեգլարյանին,
Միջոցառումների կազմակերպման հանձնաժողով – Տարոն Մարգարյանին։
Մշակութային հարցերի հանձնաժողովի ղեկավարի ընտրությունը տեղի կունենա խորհրդի գալիք նիստերի ընթացքում։
Խորհրդի որոշմամբ համապատասխան ոլորտային կառույցների ղեկավարներ ընտրվեցին.
Կանանց կազմակերպություն – Կարինե Աճեմյանը,
Երիտասարդական կազմակերպություն – Հենրիկ Դանիելյանը,
Ուսանողական կազմակերպություն – Արմեն Հարությունյանը,
Մարզական կազմակերպություն – Հովհաննես Գաբրիելյանը
Խորհրդի նիստին քննարկվել են նաեւ ներքաղաքական իրավիճակը, վերջին տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները, որոնց առնչությամբ Սերժ Սարգսյանը պատասխանել է կուսակիցներին հուզող հարցերին։
ՀՀԿ մամուլի ծառայություն