Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Շուշիի հռչակագրում գրված են ոչ թե նախապայմաններ, այլ պարտադրանքներ»

Փետրվար 23,2022 18:45

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում խոսելով Եվրանեսթի նիստերին մասնակցելու նպատակով Ադրբեջանի պատգամավորների Հայաստանում գտնվելու մասին՝ ասաց. «Հիշեցնեմ, որ 2015 թվականին ադրբեջանցիները նմանատիպ նիստին հրաժարվել են գալ: Իսկ այս մեկին գալով նրանք ուղղակի ուզում են ամրապնդել իրենց հաղթող լինելը: Եվ կեցվածքն էր այդպիսին: Կոմիտեներից մեկի նիստը ղեկավարում էին միլի մեջլիսի պատգամավորները, որոնք փետրվարի 1-ին վավերացրել էին «Շուշիի հռչակագիրը», որտեղ ուղղակի բաց տեքստով գրված են բոլոր պարտադրանքները, որոնք մինչեւ անգամ նախապայման չեն, եւ որոնք պետք է Հայաստանը կատարի եւ համապատասխանի այդ այսպես կոչված խաղաղության օրակարգը ուժի մեջ մտնելուն: Ես դա ասում եմ թուրքական, որովհետեւ զուգահեռներ կան, երբ 1918 թվականին Թուրքիան համագործակցության պայմանագիր է կնքել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ու դրանից հետո մտել է Հայաստան եւ Ադրբեջանի հետ սկսել ցեղասպանություն իրականացնել Արեւելյան Հայաստանում: Հետեւաբար, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը կասկածելու տեղ չեն թողնում, որ իրենք մեզ տեսնում են ոչ միայն թշնամի, այլ անվանում են գազաններ: Այս խոսքն է օգտագործում Իլհամ Ալիեւը»,-ասաց տիկին Ալավերդյանը եւ իր ցավն ու զարմանքը հայտնեց նրանց մասին, ովքեր իր խոսքով մինչեւ հիմա չեն հասկանում կամ ձեւացնում են, թե ինչ է անում օրվա իշխանությունը Հայաստանում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28