Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ չեմպիոնները որոշում են Հայաստանի չեմպիոններին

Փետրվար 23,2022 18:02

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկել են ծանրամարտի Հայաստանի աղջիկների եւ տղաների երիտասարդական առաջնությունները:

Աղջիկների պայքարում 45 կգ քաշային կարգում հաղթել է Նատալյա Սարգսյանը՝ երկամարտի 87 կգ արդյունքով, իսկ Գյուլնարա Տիգրանյանը հավասարը չի ունեցել 49 կգ քաշում՝ երկամարտում ցույց տալով 119 կիլոգրամ:

Ավելի հետաքրքիր է անցնում տղաների պայքարը: 55 կգ քաշային կարգում մրցանակային եռյակը կազմել են Իսահակ Ղամբարյանը՝ 206 կգ, Սեյրան Խուդանյանը՝ 205 կգ, Ժորա Գրիգորյանը՝ 203 կգ:

61 կգ քաշայինների մեջ այս տարիքային խմբի հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեց Անդրանիկ Պապեյանը՝ 255 կգ,  նրան հաջորդեցին Գառնիկ Չոլակյանը՝ 248 կգ եւ Արմեն Հունանյանը՝ 228 կգ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28