Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը կաջակցի ՀՀ գյուղական համայնքներին

Փետրվար 23,2022 17:45

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) ֆինանսական աջակցությամբ, «Կանաչ Արահետ» ՀԿ-ի և գերմանական «Հույսի Նշան» ՀԿ-ի կողմից իրականացվող Գրին Լենդ ծրագրի ներկայացուցիչները այցելել են Տավուշի մարզի Հովք բնակավայր՝ տեղեկատվության հավաքագրման և կարիքների գնահատման նպատակով:

Ծրագրի ընդհանուր նպատակն է մեղմել աղքատությունը՝ ՀՀ հյուսիսային մարզերի գյուղական համայնքներում՝ նորարար, կայուն և կլիմայի փոփոխություններին հարմարվող գյուղատնտեսական գործելակերպերի (արտադրություն և շուկայավարում) ներդրման միջոցով:

Ծրագիրը կաջակցի ավելի քան 360 փոքր ֆերմերների (առնվազն 50% կանայք)՝ գիտելիքների տարածման ու շուկայավարման հարցերում համագործակցության բարելավման և նոր, կայուն գյուղատնտեսական մեթոդների կիրառման միջոցով ավելացնելու եկամուտները, հաշվի առնելով կլիմայի փոփոխության մարտահրավերները:

Այցելության ընթացքում հանդիպումներ են եղել նաև Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի և Հովք բնակավայրի վարչական ղեկավար Հովհաննես Նաղդալյանի հետ: Կողմերը քննարկել են Հովք բնակավայրում կլիմայի փոփոխություններին հարմարվող գյուղատնտեսական գործելակերպերի ներդրման հետ կապված հարցերը և առաջիկա քայլերը:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Դիլիջանի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28