Այդ ճանապարհի անմատչելիությունը հանգեցրել է երկու երկրների՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրի կրճատմանը: Այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր, կառավարության նիստից հետո պատասխանելով հարցին՝ ի՞նչ խնդիրներ են առաջացել Գորիս-Կապան ճանապարհի փակ լինելու հետեւանքով:
Նախարարի տեղեկացմամբ, 2021 թ.-ին, 2020 թ.-ի համեմատ, աճը կազմել է 25 տոկոս, իսկ ընդհանուր ցուցանիշը հասցվել է 500 միլիոն դոլարի:
«Բայց մենք հույս ունեինք, որ աճն անհամեմատ ավելի բարձր կլինի, բայց չեղավ, որովհետեւ ճանապարհի այդ խնդիրն առաջացավ»:
Ըստ պարոն Քերոբյանի, կառավարությունը Սյունիքի մարզում իրականացնում է բազմաթիվ ճանապարհաշինական նախագծեր, այդ թվում` հայտարարվել է Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության նախաորակավորման մրցույթ։
Կարդացեք նաև
«Առաջիկա 70 օրում մենք հայտեր կստանանք խոշոր շինարարական ընկերություններից, որոնք կարող են իրականացնել մոտ 1 միլիարդ դոլարի նման մասշտաբային ծրագիրը»,-ասաց նախարարը:
Նա ասաց, որ տեղյակ չէ՝ կա՞ն արդյոք խնդիրներ Իրանից Հայաստան վառելիքի ներկրման հետ կապված, թե՞ ոչ. «Եթե նման խնդիր լիներ, ես կիմանայի։ Կարող եմ ճշտել։ Հայաստանում կան վառելիքի 3-4 խոշոր ներկրողներ, եւ այդ իմաստով հազիվ թե լուրջ փոփոխություններ տեղի ունենան»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ