Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բիրտ ուժի կիրառմամբ իշխանությունը ցանկանում է կրկին դուր գալ Ալիեւին եւ Էրդողանին»․ Սաղաթելյան

Փետրվար 23,2022 16:32

«Բիրտ ուժի կիրառումը պայմանավորում եմ նրանով, որ իշխանությունը ցանկանում է կրկին դուր գալ Ալիեւին եւ Էրդողանին»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի պատվիրակների ժամանման դեմ բողոքի ցույցին, որի ժամանակ ՀՅԴ երիտասարդներից մեկը կոտրվածք է ստացել, բերման է ենթարկվել լրագրող։

«Գիտե՞ք ինչքան տրամաբանական է, որ ինքնասիրություն ունեցող հայ երիտասարդը վրդովմունք է արտահայտում։ Գերիներ ունենք, հայրենիքի կորուստ, եւ այդ իրավիճակում ադրբեջանցի պատգամավորներ են հանգիստ գալիս ու հայտարարում, թե Արցախի հարցը փակված է։ Մեղմ էր հանրության արձագանքը։ Ավելի կոշտ եւ ընդգրկուն պետք է լիներ։ Իսկ ոստիկանությունը շարունակում է իրեն խայտառակ պահել»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28