«Այդ առաջարկը եկել է բուհից: Բուհն ունի խնդիրներ, ներկայացրել է հիմնավորումներ, նախարարությունն ընդունել է ի գիտություն դրանք»,-այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ մեկնաբանելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ ՀՊՏՀ-ի,Եղեգնաձորի մասնաճյուղի փակման վերաբերյալ տեղեկությունը:

RA Minister of Education, Science, Culture and Sports Vahram Dumanyan holds a briefing after the RA Government’s session
«Մենք շատ խոսում ենք բուհերի ինքնավարությունից: Եվ հիմա այս բուհը հայտարարում է, որ չի կարողանում ապահովել որակյալ կրթություն: Հիմա հարցը քննարկման փուլում է, վերջնական որոշում այս պահին չկա: Ե՛վ դասախոսական կազմի ե՛ւ ուսանողների քանակին առնչվող խնդիրներ կան եւ նաեւ՝ ֆինանսական»,- նշեց պարոն Դումանյանը:
Ըստ նրա, նախարարության խնդիրը որակյալ կրթության համար սկզբունքներ սահմանելն է:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ