Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախյան երեք պատերազմների մի խումբ մասնակիցների

Փետրվար 23,2022 16:04

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 23-ին ընդունել է Զինվորի տանը և Հանրապետական վերականգնողական կենտրոնում վերականգնողական բուժում ստացող Արցախյան երեք պատերազմների մասնակիցներին։

Հանդիպմանը պատերազմի մասնակիցներն Ալեն Սիմոնյանին պատմել են վերականգնողական կենտրոններում անցնող իրենց առօրյայից՝ նշելով, որ բուժում ստանալուն զուգահեռ նաև համապատասխան մասնագիտություններ են ձեռք բերել։

Նրանք մանրամասներ են ներկայացրել հետպատերազմյան կյանքին ինտեգրվելու փորձառությունից։ Զրույցի ընթացքում շեշտադրվել են ապագային միտված ծրագրերն ու նախաձեռնությունները։

Նախկին զինծառայողներն Ալեն Սիմոնյանին տեղեկացրել են իրենց կյանքի որակի բարելավմանն առնչվող որոշ խնդիրների և խոչընդոտների մասին։ Նախագահի պաշտոնակատարն աշխատակազմին հանձնարարել է ուսումնասիրել և լուծումներ տալ բարձրացված հարցերին։

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանն ընդունել է ստեղծագործող տղաների հրավերը՝ մասնակցելու պատերազմին նվիրված և դրան հաջորդող քաղաքացիական կյանքին վերաբերող միջոցառումներին և այդ մասին պատմող գրքի շնորհանդեսին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28