Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարծում եմ, որ երկու կողմերը հայ-թուրքական հաշտեցման փաստաթուղթ են քննարկում»․ Իշխան Սաղաթելյան

Փետրվար 23,2022 15:23

«Արդեն երկրորդ կարեւոր հարցի առնչությամբ քաղաքական մեծամասնությունը ձախողեց արտահերթ նիստը։ Մեր առաջին նախաձեռնությունը սահմանագծման-սահմանազատման գործընթացին էր վերաբերում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ ընդդիմությունն արտահերթ նիստ էր հրավիրել՝ օրակարգում Շուշիի հռչակագրի դատապարտող հայտարարությամբ, սակայն ՔՊ-ն քվորում չի ապահովում։

«Օկուպացված Շուշիում ընդունված փաստաթուղթն անընդունելի է մեր համար։ Սա է մեր ասածը, մինչդեռ իշխանությունն առանց հիմնավորման բոյկոտեց՝ վավերացնելով այդ փաստաթուղթը եւ սպասարկելով Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը։ Եթե սրանից հետո իշխանությունն ասի, թե հայ-թուրքական հարաբերություններում նախապայման չկա, ապա դա երեսպաշտություն է եւ ժողովրդին ձեռք առնելու փորձ։ Ավելին՝ կարծում եմ, որ երկու կողմերը հայ-թուրքական հաշտեցման փաստաթուղթ են քննարկում, եւ դրանում ոտնահարված են հայկական կողմի շահերը»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նաեւ ասաց, որ ՀՅԴ-ն լինելու է Հայաստանի թրքացման դեմ պայքարի առաջամարտիկը, իսկ սփյուռքը եւ ՀՀ-ն պառակտելու փորձերն իշխանության ձեռագիրն են։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28