Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առան-ծախեցին ժողովրդի քվեն, կոռուպցիա․․․»․ Հակոբ Արշակյանի արձագանքը, երբ հարցը ՌԴ-Ադրբեջան դաշնակցային հռչակագրին էր առնչվում

Փետրվար 23,2022 14:52

«Այժմ արձագանք չկա։ Երբ տեքստը հավուր պատշաճի կուսումնասիրվի, արձագանքը չի ուշանա»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով ՌԴ-Ադրբեջան դաշնակցային հռչակագրին։

«Սա ամեն երկրի սուվերեն իրավունքն է՝ միջազգային հարաբերությունները զարգացնել այնպես, ինչպես հարմար են գտնում։ Հարց եք տալիս, որը վերաբերում է մեր բարեկամ երկրի արտաքին քաղաքականությանը, որն իր սուվերեն իրավունքն է։ Մենք էլ պայմանագիր ունենք ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին։ Հարգենք բոլոր երկրների սուվերեն իրավունքները։ Իհարկե, պահպանենք մեր ռազմավարական շահերը, բայց եւ հաշվի առնենք, որ բոլոր երկրներն ունեն արտաքին քաղաքականություն վարելու իրավունք»,-նկատեց Հակոբ Արշակյանը։

Լրագրողը նշեց, որ ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների նման մակարդակի համատեքստում ընդդիմությունն իշխանության սխալն է մատնանշում։ Հակոբ Արշակյանն ի պատասխան ասաց․ «Երբ մի երկիր իր անվտանգային, տնտեսական համակարգը, ինքնիշխանությունը կառուցում է կոռուպցիայի, ստի վրա, պետական շահը ստորադասում ընտանեկանին եւ անձնականին, առնում-ծախում է ժողովրդի քվեն, առաջնորդվում է կոռուպցիայով եւ ընտրակեղծարարությամբ․․․երբ նման գործողությունների արդյունքում երկիրը հայտնվում է աղետալի վիճակում, այդտեղից է պետք ելնել։ Երբ Արցախի հարցի շուրջ հայտնվում ենք խոցելի վիճակում, պետք է նայել, թե ինչու ենք այդտեղ հասել։ Հեղափոխությունից հետո մենք ցույց ենք տվել, որ հենվելով ժողովրդավարական արժեքների վրա եւ մերժելով կոռուպցիան՝ կարողացել ենք ապահովել տնտեսական աճ։ Բայց մենք չենք հասցրել անվտանգային մակարդակը, բանակի հագեցվածությունը բերել մի մակարդակի, որ խուսափեիք պատերազմից եւ դեռեւս առկա մարտահրավերներից»։

Լրագրողի նկատառումներին ի պատասխան, որ եթե այդպես էր, ինչի՞ վրա էին հույսը դնում՝ ստանձնելով երկրի կառավարումն անփորձ մարդկանցով, Հակոբ Արշակյանը դադարեցրեց ճեպազրույցը․ «Դու քաղաքական գործի՞չ եք, որ բանավիճում եք իմ հետ։ Ձեր անունն ի՞նչ է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28