Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարեվերջին Վեդու ջրամբարը պատրաստ կլինի. Գնել Սանոսյան

Փետրվար 23,2022 14:40

Կառավարությունն այսօրվա լրացուցիչ միջոցներ տրամադրեց Վեդու ջրամբարի կառուցման նպատակով, որի շինարարությունն իրականացվում է Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ ջրամբարի ընդհանուր արժեքը 394,4 հազար եվրո է. «Այս որոշմամբ հնարավորություն կտրվի ավարտել Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները: Պատվարի հիմնական կառուցման աշխատանքները մոտ 80 տոկոս իրականացված են, այս տարվա վերջ ջրամբարի կառուցումը կավարտենք»:

Նախարարը նշեց, որ մյուս համակարգներն այնպես են կառուցված, որ այն գետերից հոսքերը, որ պետք է գան ու լցվեն ջրամբարը, հոսքերը գալիս, ջրամբարի տարածքով անցնում են ու ոռոգման սեզոնին ծառայեցվում է բնակչությանը, մինչեւ որ ջրամբարը կլցվի ամբողջովին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց իրենց նախընտրական շրջանում տված խոստումը՝ 15 փոքր ջրամբար կառուցելու մասին. «Մենք հիմա այդ ուղղությամբ որոշակի առաջընթաց ունենք: Ինչքան հասկանում եմ՝ հիմա սկսում ենք Քասախի, Արգիճի, Աստղաձորի, Ելփինի, Արթիկի, Լիճքի ու Եղվարդի ջրամբարների նախագծումը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28