Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ զարմանա, եթե ապրիլի 23-ին ձերբակալեն ջահերով երթին մասնակցել ցանկացողներին». Դավիթ Սահակյանց

Փետրվար 23,2022 14:20

«Տեսեք` ինչ ամբիցիաներ իրենք (իշխանությունները-Գ.Հ.) ունեն, իրենց թվում է, թե դարաշրջանի հարց են լուծում, դարի մասին եք խոսում…Մեզ փորձում են համոզել ընկերանալ, բարեկամանալ այն մարդկանց հետ, ում երեխեքի դասագրքերում մենք չգիտեմ որպես ինչ ենք ներկայացված։ Դուք չգիտե՞ք դրա մասին, չգիտե՞ք իրենք մեզ ոնց են վերաբերվում: Դրա համար այնքան կեղծավոր է ձեր կողմից մեզ առաջարկելը` լինել առաջադեմ: Ո՞ւմ հանդեպ առաջադեմ լինել, ռազմավարի պուրակ սարքող ազերների: 21-րդ դարում եկեղեցիներ ջնջողների հետ մենք ի՞նչ բարեկամություն անենք… Իրենք առաջադեմ են, մենք պետք է իրե՞նց հարմարվենք»,- «Հայելի» ակումբում ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:

«Երբ Ալիեւն ասում էր վերադառնալու ենք Երեւան, հենց այնպես չէր ասում, իրենք արդեն եկել են Երեւան: Նա բացահայտ խոսում էր 2018թ թավշյա հեղաշրջմանն իր մասնակցության մասին… Հասկանում եք, թե օրինակ, ինչու Գառնիկ Իսագուլյանն այսօր մեզ հետ չի, հենց դրա համար… Ադրբեջանցիները վաղուց մեր հողն ու ջուրն են խմում, դրա համար էլ սրանք ասում են` եկեք սիրենք թուրքերին… Ավելի անկեղծ կլինի ասեն` մենք թուրքահպատակ ենք, ուզում ենք առեւտուր անել թուրքերի ու ադրբեջանցիների հետ, մեր գրպանները շատ գումարով լցնել, քան հրապարակ բերելը այսօրվա հիմար թեզերը` ադրբեջանցիների հետ իբր համերաշխության մասին… Իրենց պատգամավորները գալիս են այստեղ ու շարունակում են ասել՝ Էրիվան, ցույց են տալիս իրենց վերաբերմունքը մեր ազգի, մեր պատվի, մեր հիշողության ու պատմության նկատմամբ»:

Նա անդրադարձավ նաեւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի եւ դրա շրջանակում ադրբեջանցի պատվիրակների՝ Երեւան այցի դեմ բողոքի ցույցին, մասնավորապես դաշնակցական երիտասարդների հանդեպ կարմիր բերետավորների կիրառած բռնությանը. «Դուք չե՞ք ամաչում, ոնց կարելի է նման վերաբերմունք ցույց տալ, այն պարագայում, որ ակցիան ուղղված էր ընդդեմ թշնամի պատգամավորի… Այդ ակցիան պետք է լիներ, դուք ուղղակի պետք է կանգնեիք, սպասեիք երիտասարդներն իրենց խոսքն ասեին, մտքերումդ մի հատ ծափ տայիք, ու նախանձեիք, որ ինքներդ այդ հնարավորությունը չունեք, քանի որ ծառայում եք եսիմ ում, իսկ իրենք ունեն, ու թողնեիք գնային էդ երեխեքը: Բայց տեսեք, թե ինչ ոգեւորված էին իրենք բռնում մարդկանց`սրան բռնի, նրան բռնի սրան էլ տարեք, արա…Ինչի՞ վրա էինք էդքան ուրախ, որ էդ երեխեքի՞ն եք տանում, հիմնականում աղջիկների, որոնց վրա գործեր են հարուցվել խուլիգանության հոդվածով:

Ես չեմ զարմանա, եթե ապրիլի 23-ին ձերբակալվեն մարդիկ, որոնք կուզենան մասնակցել ջահերով երթին…Չեմ զարմանա, եթե սրանք արգելեն Թուրքիայի դրոշն այրել, որովհետեւ իրենք կամ թուրք են, կամ թուրքահպատակ եւ փողի մոլուցքով ծառայում են էն այն իշխանությանը, որը հանուն փողի պատրաստ է ծախել ամեն ինչ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28