Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ պատգամավորներ հետ հանդիպմանը Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ոտնձգություններին

Փետրվար 23,2022 14:16

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 22-ին ընդունել է Եվրոպական Խորհրդարանի՝ Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդին և Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Յոազես Օլեկասին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը:

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՅԴ դիրքորոշումները Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նկատելով, որ հիմնախնդիրը լուծված չէ և վերջնական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ոտնձգություններին և շնորհակալություն հայտնել տիկին Կալյուրանդին՝ վերջինիս 2021 թ. փետրվարի 21-ի համատեղ հայտարարության ու 2022 թ․ փետրվարի 22-ի ելույթի կապակցությամբ։ Տիկին Կալյուրանդն ընդգծել է հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչին պետք է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, հիմնված տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և ժողովուրդների ինքնորոշման ու իրավահավասարության սկզբունքների վրա։ Եվրոպացի գործընկերները վերահաստատել են իրենց կառուցողական և հավասարակշռված դիրքորոշումները։

ՀՅԴ ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Հայաստանում արձանագրվող ժողովրդավարական հետընթացի կապակցությամբ՝ նկատելով, որ իշխանությունները հետևողական ապատեղեկատվությամբ փորձում են մոլորեցնել եվրոպացի գործընկերներին։

Առանձնահատուկ քննարկվել է ՀՅ Դաշնակցության և Եվրոպական Խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական (S&D) քաղաքական խմբի հետ հարաբերությունների որակական զարգացման ուղղությամբ հետագա քայլերի և գործողությունների իրականացումը:

ՀՅ Դաշնակցությանը հայկական միակ կուսակցությունն է, որն իբրև դիտորդ անդամակցում է Եվրոպայի սոցիալիստների կուսակցությանը (PES)։ ՀՅԴ ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՅԴ խորհրդարանական խմբակցության և Եվրոպական Խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի հետ նախկինում առկա համագործակցության հուշագրին։

ՀՅԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28