Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Փետրվար 23,2022 13:26

Երևան քաղաքում՝
Փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև: Փետրվարի 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, փետրվարի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-24-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Երևան քաղաքի փետրվարի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 14.10C (1986թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -17.10C (1985թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 0.50C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28