Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի համար շատ դժվար է լինելու մանեւրել 2 պարտավորությունների մեջտեղում»․ Արթուր Ղազինյան

Փետրվար 23,2022 13:22

«Սա դեռ չի նշանակում, որ ՌԴ-ն ու Ադրբեջանը դառնում են դաշնակիցներ։ Չմոռանանք, որ նույն Ալիեւը Շուշիում էլ նմանօրինակ հռչակագիր է ստորագրել Թուրքիայի հետ, որում տրամագծորեն հակառակ պարտավորություններ են։ Ուստի Ադրբեջանի համար շատ դժվար է լինելու մանեւրել այդ պարտավորությունների մեջտեղում», – խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Պուտինի եւ Ալիեւի ստորագրած դաշնակցային հռչակագրին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Նա շեշտեց՝ սա ռիսկեր է առաջացնում նաեւ Ադրբեջանի ներքին քաղաքականությունում․ «Թուրքական ազդեցությունն Ադրբեջանում մեծ է, եւ բացառված չէ, որ խնդիրներ կառաջանան Ալիեւի իշխանության համար։ Ադրբեջանում բոլորը չէ, որ համաձայն են ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատելուն։ Ադրբեջանում ռուսաֆոբիա կա։ ՌԴ-Ադրբեջան հարաբերությունները դաշնակցային դառնալու ճանապարհին սպառնալիքներ ունեն։ Սա առաջին փորձն է, իսկ գործնականում թե ինչ խնդիրներ կառաջանան, պարզ կլինի առաջիկայում»։

Արթուր Ղազինյանը հավելեց, որ ՀՀ արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ տապալված է, իշխանությունը փչացրել է հարաբերությունները բոլորի հետ, կորցրել կանխատեսելիությունը․ «Բայց ամեն դեպքում ՀՀ-ն մեր տարածաշրջանում գոնե այս փուլում ՌԴ-ի համար մնում է դեռեւս միակ գործընկերը»։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28