Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական պատվիրակության ղեկավարից որեւէ կերպ հնարավոր չի եղել պարզել, թե ինչ թուղթ էր դա»․ Արթուր Ղազինյան

Փետրվար 23,2022 12:12

Երեւանում տեղի ունեցած Եվրանեսթի նստաշրջանի ընթացքում բյուրոյի նիստի ժամանակ քվեարկության է դրվել մի փաստաթուղթ, որը մինչեւ այս պահը հրապարակված չէ, եւ հայաստանյան պատվիրակության ղեկավարից որեւէ կերպ հնարավոր չի եղել պարզել, թե ինչ թուղթ է դա եւ հայկական պատվիրակությունն ինչ դիրքորոշում է հայտնել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նստաշրջանին մասնակցած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Ասում են՝ դեմ ենք, հետո ասում են՝ ձեռնպահ։ Մինչեւ վերջ պարզ չէ»,-նշեց Ղազինյանը։

Նրա խոսքով՝ մտահոգիչ է այն փաստը, որ պատերազմից հետո ադրբեջանցի պատգամավորները գտնվում են ՀՀ-ում, մինչդեռ 2012թ․-ից բոյկոտել էին Եվրանեսթի շրջանակում ՀՀ այցերը․ «Իրենց բավականին ազատ էին զգում, մեկ նիստ վարելու հնարավորություն ստացան։ Վրդովվեցնող է սա, որովհետեւ ՀՀ-ում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը հաշվի առնելով՝ ադրբեջանցիները չպետք է գային Երեւան։ Եթե կա միջազգային պարտավորություն Եվրանեսթի նիստերը կազմակերպելու, ապա դա կարելի էր անել առցանց ռեժիմով եւ ադրբեջանական պատվիրակությանը հնարավորություն չտալ գալ ՀՀ, նկարվել տարբեր տեղերում, հրապարակել դրանք սոցցանցերում եւ ողջույններ հղել իրենց երկրում ընդունված տերմինաբանությամբ։ Այս փաստը մեր համար անընդունելի էր, բայց ընդդիմությունը միասնական ուղերձներ հղեց ադրբեջանական էլիտային։ Իրենց ճակատին ասվեց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Եվրախորհրդարանի պատգամավորներն էլ փաստեցին, որ չեն ընդունում պատերազմի արդյունքները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28