Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ նախագահի հայտարարությունն ամբողջությամբ հիմնարար փաստարկ է Արցախի հիմնահարցի կարգավորման հետագա բանակցություններում. «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 23,2022 10:34

Եթե ՌԴ առաջնորդը խոսում է Ուկրաինայի մասին, որտեղ ապրել է էթնիկ մեծամասնությունը՝ ուկրաինացիները, ապա Ադրբեջանի դեպքում չի եղել նույնիսկ այդ տարրը: Ադրբեջանն ի սկզբանե ստեղծվել է որպես հայերի եւ մուսուլմանների համատեղ հանրապետություն: Լենինի եւ Ստալինի կամայական որոշումներով Ադրբեջանին են հանձնվել Լեռնային եւ Դաշտային Արցախը, Նախիջեւանը: Այստեղ չենք քննարկում Ադրբեջանի կազմում լեզգիների, թալիշների եւ ավարների պատմական հողերի բռնակցման մասին:

Հիմնավորելով Դոնբասի հանրապետությունների ճանաչումը՝ ՌԴ նախագահը շեշտեց, որ ուղղվում է պատմական սխալը, որը կատարել են բոլշեւիկյան լիդերները: Այդ ձեւակերպումը ճշգրտորեն նկարագրում է Արցախի հիմնահարցի պատճառները: Պուտինի խոսքը «Կո՛ւժ, քեզ ասեմ՝ կուլա՛, դու լսիր» սկզբունքի ուժով  ուղղված էր Ադրբեջանին եւ Թուրքիային: ՌԴ նախագահը նույն սկզբունքով գնահատել է նաեւ բոլշեւիկյան իշխանությունների զիջողական արտաքին քաղաքականությունը, որը վերաբերում է նաեւ Թուրքիայի հետ բանակցություններին, երբ անտրամաբանական զիջումներ եղան՝ ի հաշիվ պատմական հայկական տարածքների՝ Արեւմտյան Հայաստանի:

«Հեղափոխությունից հետո բոլշեւիկների հիմնական խնդիրն ամեն գնով իշխանություն պահելն էր։ Հանուն դրա նրանք ամեն ինչ արեցին: Կնքվեց Բրեստի խաղաղության նվաստացուցիչ պայմանագիրն այն ժամանակ, երբ կայսերական Գերմանիան ու նրա դաշնակիցները ծանր ռազմական եւ տնտեսական իրավիճակում էին, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ելքն իրականում կանխորոշված էր։ Մյուս կողմից էլ երկրի ներսում բավարարվեց ազգայնականների ցանկացած պահանջ եւ ցանկություն»,- հայտարարեց Պուտինը։ Նրա այս խոսքերը հավասարապես վերաբերում են Բաթումի պայմանագրին, երբ որոշվեցին Արեւմտյան Հայաստանի, Արցախի եւ Նախիջեւանի ճակատագրերը: Այն ժամանակ պարտված Գերմանիայի դաշնակիցը նաեւ Թուրքիան էր:

ՌԴ նախագահի հայտարարությունն ամբողջությամբ հիմնարար փաստարկ է Արցախի հիմնահարցի կարգավորման հետագա բանակցություններում: Նկատենք, որ Արցախի հարցում Պուտինի նման կարծիքը նորություն չէ: Դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Արցախի հարցը տարածքային չէ, այլ էթնիկ՝ ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով հենց բոլշեւիկների ազգային սխալ քաղաքականությունը: Ստացվում է, որ հետխորհրդային տարածքում հակամարտությունները կարգավորելու համար պետք է ուղղել պատմության սխալները:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    ՌԴ դիրքորոշումը պարզապես երկակի ստանդարտների կիրառում է ու մի սպասեք որ այն ինչ կարելի է Զևսին կարելի լինի նաև եզին… իրականում մենք պետք է առաջինը դա անեինք պատերազմի առաջին օրը։ Մենակ դա չանելու համար դուխիկը ներում չունի էլ չթվարկեմ էլ ինչերի համար ներում չունի

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28