ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը
Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ հավաքված ակտիվիստների նկատմամբ կիրառված ոստիկանական ուժը խիստ անհամաչափ էր իրավիճակին:
Ադրբեջանցի պատգամավորների ներկայության մասով հայ հասարակության ցասումը 44 օրյա դաժան, հանցանքներով ուղեկցվող պատերազմից հետո խիստ բնական է: Ի՞նչ իմաստ կար ՀՀ քաղաքացիների մասին հավաքի ժամանակ ուղիղ եթերով խոսել «սրան, դրան» ձևակերպումներով:
Ադրբեջանցիների անվտանգության ապահովումը գուցե նաև ձեր աշխատանքն է, բայց անթույլատրելի է դա անել ՀՀ քաղաքացիներին նսեմացնելու գնով:
Կարդացեք նաև
ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանի ուշադրությունն եմ հրավիրում ոստիկանների ագրեսիվ պահվածքի վրա՝ ակնկալելով կոշտ գնահատական քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված անհամարժեք գործողությունների և խոսույթի մասով: