Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին իշխանականները որեւիցե կարգավիճակով չեն տեսնի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմում: «Երկիրն այսօր»-ին տված բացառիկ հարցազրույցում հաստատել է հենց Օհանյանը:
«Պարտավոր չեմ, և չեմ էլ մասնակցելու, նրանք չեն կարող օբյեկտիվ գնահատական տալ»,- նշել է Սեյրան Օհանյանը:
Նա պնդում է, որ իշխանականները չեն կարող օբյեկտիվ քննել պատերազմը, որը Ադրբեջանը սանձազերծել է նրանց օրոք: Օբյեկտիվության համար նրանք առնվազն պետք է ապահովեին ընդդիմության համաչափ մասնակցությունը: Իսկ ստեղծված հանձնաժողովի նպատակը՝ մեղքը զինվորականների ու, հատկապես, միջին օղակի վրա բարդելն է: Առաջին իսկ օրվանից փորձում են շեղել աշխատանքների ուղղությունը՝ մեղավորությունը բարդել նախկինների, զինվորականների վրա:
Մանավանդ որ այս քննիչ հանձնաժողովում փորձագետների անվան տակ ընտրել են այնպիսի մարդկանց, որոնք որ իրենք պետք է պատասխան տան, որովհետև ռազմական և այլ կառույցներում պատասխանատու անձինք են եղել, թե Հայաստանում, թե Արցախի Հանրապետությունում:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում