Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ուկրաինայում այդ դոմինոն փլվեց, հաջորդ ֆրոնտը Հարավային Կովկասն է». Արմեն Աշոտյան. «Ա1+»

Փետրվար 22,2022 23:13

«44 օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը  կորցրել է  Արցախի անկախությունը ճանաչելու առնվազն երկու հնարավորություն։ Կարող էր առնվազն դա հանել Մինսկի խմբի քննարկումներից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու թեմայից։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի կամ Արևմուտքի միջև ռազմական լայնածավալ գործողությունների հավանականությանը, ապա Ա․Աշոտյանը դա քիչ հնարավոր է համարում։ Նա գտնում է, որ ՌԴ կողմից ինքնահռչակ այդ հանրապետությունների ճանաչումով ավարտվեց Ուկրաինայի՝ այս փուլի կիսման գործընթացը։ «Մյուս մասի վրա Արևմուտքը կիրառելու է Ուկրաինան իրենով անելու գործընթացը»,- հավելեց նա։

ՀՀԿ փոխնախագահը նաև մտահոգություն է հայտնում, թե եթե Ուկրաինայում «այդ դոմինոն փլվեց, հաջորդ ֆրոնտը Հարավային Կովկասն է»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28