Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինձ աքսորելու նախաձեռնողներից մեկը եղել է Սամվել Բաբայանը․ Մովսես Հակոբյան. «Ա1+»

Փետրվար 22,2022 23:40

«Մինչև այդ հայտարարություն անելը Անդրանիկ Քոչարյանը կարող էր ուսումնասիրել իմ անձնական գործը, իմ անցած ճանապարհը և հասկանար, որ ես երբեք չեմ փոխում իմ որոշումները։ Ես հանձնաժողով չեմ գնա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով 44- օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Ա․ Քոչարյանի այն հայտարարությանը, թե Մ․Հակոբյանը դեռ իր որոշումը փոխելու ժամանակ ունի։

Մ․Հակոբյանն ասաց, թե արտախորհրդարանական որոշ ուժեր նույնպես որոշել են նույն հարցով քննիչ հանձնաժողով ստեղծել և իրեն հրավիրել են մասնակցելու։ Մերժել է նաև այդ առաջարկը։ «Ես գտնում եմ, որ հանձնաժողով պետք չէ։ Եթե ուզում ես ինչ-որ մի գործ ձախողել, պետք է հանձնաժողով ստեղծես»,- ասաց Մ․Հակոբյանը։

Վերջինս անդրադարձավ նաև Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարություններին և ասաց, որ պատերազմի օրերին իրեն Արցախից աքսորողներից մեկը նա է եղել։ Մ․Հակոբյանն ասաց, թե Ս․Բաբայանն ինքը բանակից ջոկատներ է դուրս բերել ինչ-որ օպերացիա իրականացնելու համար և դրանով վնասել է բանակին։ Նա նաև հավելեց թե Արցախի հարավային ուղղությամբ պլանավորված օպերացիան ձախողվել է, քանի որ պատերազմի կանոնների կոպիտ խախտում է տեղի ունեցել։

«Այս պատերազմում մենք պարտվելու իրավունք չունեինք, քանի որ մեր բանակն ի վիճակի է եղել դիմակայելու հակառակորդին»,- եզրափակում է Մ․Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28