«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ ակցիա իրականացնելու համար Կենտրոնի բաժին բերման են ենթարկվել տասնյակից ավել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն / ՀԵՄ անդամներ։
Բերման են ենթարկվել ընդգծված ապօրինի ու բռնի ուժի կիրառմամբ։
Բերման են ենթարկել նաև աղջիկներին ու պատերազմի մասնակցած տղաներին։
Բերման են նաև անչափահասների։
Կարդացեք նաև
Հայաստանում՝ ներկա իշխանության պարագայում պաշտպանված են բոլորը, բացի հայերից»։
Կենտրոնի բաժին բերման ենթարկվածներին այցելել էր նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը հայտնել է․ «Այս անգամ արդեն լրատվամիջոցներին են հասել՝ «Երկիր Մեդիայի» լրագրող Անի Նահապետյանը տարբերանշան է ունեցել, ներկայացել է, սակայն բերման է ենթարկվել։ Նա հանցագործության մասին հաղորդում է տալիս, ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խումբն է եկել, փաստաբաններ կան նաեւ ներսում։ Բոլոր բերման ենթարկվածների հետ հանդիպեցինք, մեկ-երկուսի մոտ ֆիզիկական ուժի գործադրման արդյունքում հետեւանքներ կան՝ աղջիկների մեկի ձեռքն է վնասվել, այդ ամենը կարձանագրվի»։