Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Վարչապետի սյունիքյան այցը խոչընդոտողների դատաքննությունն այս անգամ հետաձգվեց ամուսնության պատճառով

Փետրվար 22,2022 22:55

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանն արդեն 5-րդ անգամ հետաձգում է 2021թ.-ի ապրիլի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքներ այցը խոչընդոտող անձանց դատաքննությունը։ Եթե նախորդ անգամ նիստերը հետաձգվում էին այս կամ այն ամբաստանյալի հիվանդության պատճառով, ապա այս անգամ պատճառը այլ էր։ 27 ամբաստանյալից մեկը՝ Հրանտ Մարությանը դիմել էր դատարան՝ խնդրելով հետաձգել փետրվարի 22-ի նիստը, քանի որ ամուսնանում է եւ չի կարող մասնակցել նիստին։

27 ամբաստանյալի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նրանցից  մեկն անչափահաս է, 23 ամբաստանյալի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։ Չորսի մեղադրանքը ավելի խիստ է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետեր՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից եւ զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով։

Նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանը հաջորդ դատական նիստը նշանակեց մարտի 24-ին։

Ավելացնենք, որ այս գործով դեռեւս կայացել է մեկ դատական նիստ անցած տարի՝ սեպտեմբերի 30-ին, որի ընթացքում դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28