Լրահոս
Օրվա լրահոսը

Թունավորում՝ Գյումրիում․ 2 կանանց ու 3 երեխաների տեղափոխել են հիվանդանոց

Փետրվար 22,2022 22:11

Aravot.am-ի տեղեկություններով, «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ երեկ ժամը 06.20-ին Գյումրու հիվանդանոցներ են տեղափոխել Անի թաղամասի բնակիչների, որոնցից 3-ը դպրոցահասակներ են։

Երկու կանանց էլ տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։ Խոսքը երկու ընտանիքիների ու նրանց երեխաների մասին է։

Թե՛ Գյումրու «Մոր և մանկան» Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենի ժ/պ-ը Հովհաննես Վարձելյանը, և թե՛ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանց տուն են ուղարկել, ստացիոնար բուժում ստանալու անհրաժեշտություն չի եղել։

Այդուհանդերձ, մեր տեղեկություններով, ոստիկանության Մուշ բաժնում նախապատրաստվում են նյութեր, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Հիվանդանոց տեղափոխված կանանցից մեկի ամուսինը իրենց տուն մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին հայտնել է, որ թունավորումը հնարավոր է ստացած լինեն նույն օրը ժ.02.00-ի սահմաններում իրենց բնակարանի գազի վառարանի թերայրման հետևանքով շմոլ գազի արտահոսքից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28