Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքերի կարծիքով՝ Դոնեցկից ու Լուգանսկից հետո մի օր Մոսկվան հայացքն կուղղի դեպի Կարս ու Արդահան. Ermenihaber

Փետրվար 22,2022 22:22

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունների ճանաչումն ու այնտեղ խաղաղություն ապահովելու համար ԶՈւ-ին տված հանձնարարականը ուշագրավ արձագանք է գտել սոցցանցերի թուրքական տիրույթում:

Ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի՝ մի շարք օգտատերեր իրենց գրառումներում տեսակետ են հայտնել այն մասին, որ մի օր էլ Մոսկվան կցանկանա վերադարձնել 1921-ին Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով Թուրքիային փոխանցված Կարսի ու Արդահանի նահանգները: Ըստ կայքի՝ նման մտավախության պատճառն այն է, որ «1877-1878 թթ. Օսմանյակ կայսրություն-Ռուսաստան պատերազմի արդյունքում այս շրջանները փոխանցվել էին ռուսական կայսրությանը»:

Կայքը հիշեցրել է նաև, որ 2-րդ աշխարհամարտից հետո ԽՍՀՄ առաջնորդ Ստալինը նույնպես հավակնություններ էր ներկայացրել այդ տարածքների նկատմամբ, ապա առանձնացրել օգտատերերից մի քանիսի հրապարակումները, որոնց կարծիքով «Պուտինի հաջորդ թիրախը լինելու է Արդահանը»: Գրառումները ստորև՝

«Տեր լինենք Կարսին ու Արդահանին: Պուտինն այդ շրջանների վրա էլ է աչք տնկելու»:

«Ո՞վ կարող է երաշխավորել, որ Պուտինը վաղը չի կարող  Կարսի ու Արդահանի, ինչպես նաև նեղուցների մասին ասել այն, ինչ ասում է Ուկրաինայի մասին: Եթե Պուտինին Ուկրաինայում չկանգնեցնեն, հերթը մեզ կհասնի»:

«Իրականում Դոնբասը ռուսական հող է, բոլշևիկներն այն տվեցին Ուկրաինային: Այս տրամաբանությամբ ռուսները կարող են Կարսն ու Արդահանն էլ պահանջել»:

«Այս գործի վերջը լավ չի լինի: Չզարմանաք եթե 20 կամ 50 տարի հետո ռուսները, Կարս-Արդահան ասելով, դուրս գան մեր դեմ»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28