Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն ու Ալիևը ստորագրեցին դաշնակցային գործակցության հռչակագիրը. (Տեսանյութ)

Փետրվար 22,2022 20:30

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կրեմլում ստորագրել են դաշնակցային գործակցության մասին հռչակագիրը:

Ավելի վաղ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Պուտինն ասել էր, որ փաստաթուղթը նվիրված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և դրա ստորագրումն անվանել էր նոր փուլ ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համար:

Ալիևն ասել էր, որ «հռչակագիրը բավականին ընդգրկուն է, ներառում է ավելի քան 40 կետ և ընդգրկում գործակցության կարևորագույն ոլորտներ: Նրա խոսքով՝ փաստաթուղթը միանշանակ շատ դրական նշանակություն կունենա երկու երկրների, նրանց գործակցության և տարածաշրջանային անվտանգության համար:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Եթէ Հայաստանը տկար, անկայուն եւ մանաւանդ իրեն համար անվստահելի չլինէր, ապա Ռուսաստանը ստիպուած չէր լիներ Ադրբեջանի հետ այսպիսի բաներ անելու:

    Հասնում ա:

    • Հ.Շ. says:

      Բայց ասիկա շատ լա՜՜ւ լուր է: Հիմա որ վերջապէս, ո՛ւֆ, չար Ռուսաստանից անջատուեցինք, ազատեցանք, հեսա, հիմա արդէն շուտով բարի ԱՄՆ-ն ու Ֆրանսան կու գան, տէր կը կանգնին Հայաստանին: Վերջապէս կը վարձատրուինք, 2018-ի մեր սոսկալի քաջագործութեան համար:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28