Այսօր Երեւանում տեղի ունեցող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովներից մեկի նիստի ժամանակ ադրբեջանական կողմը դժգոհություն հայտնեց, որ շնորհանդեսում ցուցադրվել է ԼՂՀ տարածքի քարտեզը:
Ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Միլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության եւ ձեռներեցության հանձնաժողովի նախագահ Թայիր Միրկիշիլին իր ամփոփիչ ելույթում ասաց, որ տեղի ունեցածը համարում է սադրանք. «Ադրբեջանի պատվիրակությունը դեմ է այդ շնորհանդեսին, մենք գտնում ենք, որ այն սադրող է, մենք բոլորս խորհրդարանական ենք, միջազգային կազմակերպություն ենք: Մենք հյուրերին հրավիրում ենք մեր հանդիպմանը՝ հույս ունենալով, որ նրանք կհարգեն միջազգային կազմակերպության կանոնակարգը, որը մենք ներկայացնում ենք։ Դուք սլայդի վրա քարտեզ եք ցույց տվել, որի վրա Ադրբեջանի մի մասը ոչ կոռեկտ է ներկայացված։ Կարծում եմ՝ սա սադրանք է»:
Թայիր Միրկիշիլին հորդորեց քարտուղարությանը նախապես ստուգել շնորհանդեսները եւ սլայդները՝ նախքան դրանք էկրանին կցուցադրվեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ