Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստան է ժամանել Լիտվայի ՆԳՆ ոստիկանության գլխավոր կոմիսարի ղեկավարած պատվիրակությունը

Փետրվար 22,2022 19:40

Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետի հրավերով աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելայի ղեկավարած պատվիրակությունը։

Նույն օրը ոստիկանության վարչական համալիրում պատվիրակությանն ընդունեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։

Երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարներն ու պատվիրակության անդամները ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ողջունելով հյուրերին՝ ընդգծեց, որ երկու գերատեսչությունների ղեկավարների ամենաբարձր մակարդակով հանդիպումը խոսում է երկու երկրների բարեկամական և արդյունավետ հարաբերությունները նաև իրավապահ ոլորտում ամրապնդելու և զարգացնելու փոխադարձ պարտաստակամության մասին։

ՀՀ ոստիկանության պետը նշեց, որ մշտապետ զգացվել է լիտվացի գործընկերների աջակցությունը հատկապես ոստիկանների վերապատրաստման գործընթացում: Նա նաև խոսեց ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցող բարեփոխումների մասին։

Գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելան շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությունը Լիտվայի ոստիկանության համար առաջնահերթություն է։

Ռենատաս Պոժելան կարևորելով հանդիպումը՝ վստահություն հայտնեց, որ բարեկամական երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությունը, որն ուղղված է հանցավորության դեմ պայքարին ու անվտանգության ապահովմանը, արդյունավետ է լինելու։

Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանն ու Ռենատաս Պոժելան ստորագրեցին ՀՀ ոստիկանության և ԼՀ ՆԳՆ ոստիկանության դեպարտամենտի միջև փոխըմբռնման հուշագիր։

Նույն օրը Լիտվայի ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելան ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի ուղեկցությամբ այցելեց պարեկային ծառայության Երևանի գունդ։

Պարեկային ծառայության ղեկավարությունը Լիտվայի ոստիկանության պատվիրակությանը ներկայացրեց պարեկային ծառայության մեքենաները, դրանց հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունը, օգտագործվող հատուկ միջոցները և այլն։

Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը լիտվացի գործընկերներին ներկայացրեց ծառայության ստեղծման պատմությունը, պարտականությունները, ծառայողների սպառազինության ու ծառայության կառուցվածքային մանրամասներ։

Լիտվայի ոստիկանության պատվիրակությունը եղավ նաև պարեկային ծառայության կազմակերպման բաժնում և ծառայողական քննությունների բաժանմունքում։ Հյուրերը ծանոթացան ստորաբաժանումների աշխատանքին և քննարկեցին պարեկային ծառայությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28