Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի եւ դրա շրջանակում ադրբեջանցի պատվիրակների՝ Երեւան այցի դեմ բողոքի ցույցի ժամանակ այսօր միջադեպ տեղի ունեցավ․ քաղաքացի Մանուել Մանուկյանը ոստիկաններից պահանջեց բացել դեպի մարզահամերգային համալիրի մուտք տանող ճանապարհը, ինչից հետո քաշքշուկ տեղի ունեցավ քաղաքացիներից մի քանիսի եւ պատ կազմած ոստիկանների միջեւ։
Մանուել Մանուկյան-Պարոն Խուդինյան, լսե՜ք։
Ոստիկանության ներկայացուցիչ-Մի բղավեք։
Կարդացեք նաև
Մանուել Մանուկյան-Պարոն Խուդինյան, դուք թուրքերի դեմ կռվե՞լ եք։
Ոստիկանության ներկայացուցիչ-Այո, կռվել եմ ու հերիք է դա շոշափես։ Հանգի՜ստ։ Ի՞նչ ես եկել բարձր-բարձր գոռում։ Հրահրում ես։
Մանուել Մանուկյան-Թողեք ներս մտնեմ։ Ադրբեջանցին մտել է, ինձ չեք թողնո՞ւմ։ Այս ոստիկանները հանուն ինչի՞ են կանգնել։ Իմ բողոքը թուրքին բերողի դեմ է։ Եվրամիությանն ասեք, որ գերիներին բերեն։ Ո՞ւր են գերիները։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ