Ռուսաստանը գերիշխող դերակատարություն ունի Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման գործում, իսկ ռուս-ադրբեջանական հարաբերությունները դուրս են գալիս նոր մակարդակի վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
«Մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ կերպով… Մենք շատ ենք գնահատում բարեկամական բարիդրացիական հարաբերությունները, որոնք ձևավորվել են մեր երկրների միջև: Դաշնակցային գործակցության հռչակագրի ստորագրումը արտացոլումն է այն բանի, որքան ակտիվ էինք մենք աշխատում վերջին տարիներին և զարգացնում գործակցության մեր ներուժը… Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին մեր երկրների միջև քաղաքական հարաբերությունները զարգացել են շատ դրական կերպով: Այժմ դրանք դուրս են գալիս ամենաբարձր մակարդակի վրա»,- ասել է Ալիևը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը կարևորագույն դեր է ունեցել Ղարաբաղի հակամարտությունը դադարեցնելու և քաղաքական-դիվանագիտական կարգավորման մեկնարկի համար:
«Այսօր քաղաքական իրողությունները տարածաշրջանում հասկանալի են միջազգային հանրությանը: Ռուսաստանը շատ կարևոր, ես կասեի՝ գերիշխող դեր ունի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար հնարավորությունների ստեղծման գործում»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ