Լրահոս
Օրվա լրահոսը

75 տարին լրացած կենսաթոշակառուները կարող են ընտրել՝ կենսաթոշակը ստանալ կանխիկ, թե՞ անկանխիկ

Փետրվար 22,2022 18:09

Հիշեցնում ենք, որ 2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի (Հայփոստի) միջոցով։

📌 75 տարին լրացած կենսաթոշակառուներին և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակը վճարվում է իրենց ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով, իսկ 14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուներին ու լիազորագրով կենսաթոշակ ստացողներին՝ բացառապես կանխիկ եղանակով։

Այսպիսով, 75 տարին լրացած կենսաթոշակառուներն, օրինակ՝ իրենք կարող են ընտրել կենսաթոշակը ստանալ կանխիկ, թե անկանխիկ․ կենսաթոշակը կանխիկ եղանակով բնակության վայրում վճարելու դեպքում՝ ծառայությունը քաղաքացուն մատուցվում է անվճար։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28