«Նորմալ չի, որ արցախյան շարժման տարեդարձի հաջորդ օրն այստեղ պաշտոնական մակարդակով ադրբեջանցիներին են հյուրընկալում։ Նորմալ չի, որ լայն ժպտում են Եռաբլուրում։ Նորմալ չի, որ ատելություն են սերմանում արցախցիների եւ հայաստանցիների միջեւ, եւ դա «լայքում» են իշխող կուսակցության պատգամավորները», – Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի եւ դրա շրջանակում ադրբեջանցի պատվիրակների՝ Երեւան այցի դեմ բողոքի ցույցի ժամանակ այսօր հայտարարեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
«Ադրբեջանցին մեր հողում չպետք է իրեն լավ զգա, չպետք է ասի, թե մեր պատմական տարածքներն ադրբեջանական են։ Դա նորմալ չպետք է լինի։ Նորմալ չպետք է համարել նրանց ասածը, որ գերիների հարցը փակված է։ Սա ինքնապաշտպանական բնազդի հարց է։ Չեմ հասկանում մարդկանց, ովքեր անտարբեր են այս ամենի հանդեպ», – նշեց Անժելա Էլիբեգովան։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ