Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ստանալ վարկ բիզնես քարտով

Փետրվար 22,2022 16:56

Կազմակերպությունները և անհատ ձեռներեցները կարող են ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի՝ Visa և MasterCard միջազգային վճարային համակարգերի բիզնես քարտեր՝ մինչև 10 մլն ՀՀ դրամ վարկային սահմանաչափով։

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկային բիզնես քարտ կարող են ստանալ այն հաճախորդները, որոնք ունեն բանկում գործող վարկ, և որի սպասարկման ժամկետը քարտը տրամադրելու պահին կազմում է առնվազն 12 ամիս։ Վարկային գիծը թույլ է տալիս հաստատված սահմանաչափի շրջանակներում բազմակի անգամ օգտագործել և մարել փոխառու միջոցները որոշակի ժամկետում: ՎՏԲ-Հայաստան Բանկում ձեռնարկատերերը կարող են ստանալ 1-ից 10 մլն ՀՀ դրամի գումարի վարկային գիծ՝ քարտին միջոցների մուտքագրմամբ, 3-ից 36 ամիս ժամկետով։ Վարկային միջոցները տրամադրվում են տարեկան 17% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,9%):

Վարկային բիզնես քարտը թույլ է տալիս կատարել ընթացիկ ծախսեր, որոնք անհրաժեշտ են ձեռնարկատիրական գործունեության համար՝ առանց վճարման հանձնարարականների: Վարկային միջոցները կարող են օգտագործվել հումքի ձեռքբերման, գործընկերների հետ փոխհաշվարկների, ներկայացուցչական ծախսերի վճարման և այլ նպատակներով: Վարկային բիզնես քարտով անկանխիկ գործարքները հասանելի են անհրաժեշտ պահին և ցանկացած գումարի չափով՝ հաստատված սահմանաչափի սահմաններում:

«Բիզնես քարտին տրված վարկային գծի միջոցով ընկերությունը կարող է արդյունավետ կառավարել իր ֆինանսներն՝ առանց սեփական միջոցները շրջանառությունից դուրս բերելու: Սա բիզնեսի կարճաժամկետ ֆինանսական խնդիրները լուծելու առավել հարմար գործիք է։ Վերականգնվող վարկային գծի սահմանաչափը և անտոկոս մարման ժամկետը համապատասխանում են փոքր բիզնեսի պահանջներին: Վարկային բիզնես քարտի միջոցով հաճախորդն ունի հասանելիություն վարկային միջոցներին 24/7 ռեժիմով և կատարում է իր հաշվարկներն՝ առանց միջոցները կանխիկացնելու կամ բանկում գործարքներ ձևակերպելու: Այս մոտեցումն օգնում է խնայել ժամանակ և գումար և միևնույն ժամանակ փաստաթղթավորել բիզնեսի ընթացիկ ծախսերը»,- նշում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը։

Բիզնես քարտին վարկային գծի մասին կարելի է մանրամասն տեղեկություններ ստանալ և ձևակերպել հայտ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ բանկի մասնաճյուղերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28