Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ հունահռոմեական ոճի հավաքական մեկնել է Իրան՝ մասնակցելու միջազգային մրցաշարի:
Գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի եւ մարզիչներ Սամվել Գեւորգյանի ու Արսեն Մակվեցյանի հետ հարեւան երկիր մեկնել են. 55 կգ քաշային կարգ՝ Ռուդիկ Մկրտչյան եւ Նորայր Հախոյան, 63 կգ՝ Արմեն Մելիքյան եւ Հրաչյա Պողոսյան, 72 կգ՝ Սերյոժա Բեռնեցյան, 77 կգ՝ Էմիլ Ավետիսյան, 82 կգ՝ Էրիկ Էլոյան, 87 կգ՝ Կարեն Խաչատրյան, 130 կգ՝ Դավիթ Օվասապյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ