«Յուքոմ» ընկերությունը Ucom հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդների համար ձեռք է բերել HD որակի երկու՝ «Киносерия» և «Киносвидание» վարկանշային կինոալիքների վերահեռարձակման իրավունքը։
Ավելին, Unity տարիֆի բաժանորդներն այսուհետ կստանան առավելագույն քանակությամբ ալիքներ դիտելու հնարավորություն ոչ միայն հիմնական հեռուստացույցով, այլ փաթեթում ներառված հավելյալ բոլոր հեռուստատեսային սարքերով։
«Այսուհետ մեր հեռուստատեսային ծառայությունից օգտվող Unity տարիֆի բաժանորդերն իրենց հավելյալ հեռուստաէկրաններով կարող են վայելել ոչ թե 139 բազմաժանր հեռուստաալիքների արտադրանքը, այլ հիմնական փաթեթով նախատեսված ամբողջ խմբաքանակը։ Սիրված հաղորդումներն ու ֆիլմերն այսուհետ հասանելի կլինեն ձեր տան ցանկացած անկյունում», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հավելենք, որ «Киносерия» հեռուստաալիքով ցուցադրվում են աշխարհի առաջատար կինոարտադրողների կողմից ստեղծված հեռուստաֆիլմեր՝ պատմական, հոգեբանական և հետաքննական դրամա ժանրերում, իսկ «Киносвидание» հեռուստաալիքը վստահաբար կգոհացնի սիրո պատմություններ և ռոմանտիկ կատակերգություններ նախընտրող բաժանորդներին: