Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունը կարող է Շուշիի խայտառակ հռչակագրի 3-րդ կողմը համարվել»․ Լարիսա Ալավերդյան

Փետրվար 22,2022 16:19

«Այս իշխանությունը կարող է Շուշիի խայտառակ հռչակագրի 3-րդ կողմը համարվել, որովհետեւ մերժեց դատապարտող հայտարարությունն ԱԺ օրակարգ մտնելու օգտին քվեարկել»,-Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի եւ դրա շրջանակում ադրբեջանցի պատվիրակների՝ Երեւան այցի դեմ բողոքի ցույցի ժամանակ այսօր հայտարարեց իրավապաշտպան, ՀՀ առաջին օմբուդսման Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով․ «Եթե այս իշխանության խաղաղության օրակարգը կեղծ չէ, ապա պետք է քվեարկեին դրա օգտին՝ առնվազն դատապարտելով թուրք-ադրբեջանական նախապայմանները, որոնք իրականում խանգարում են խաղաղության հաստատմանը։ Բայց ունենք վիճակ, երբ ոսոխը դրսից եւ ներսից վտանգում է հայությանը, երկու հայկական պետությունները»,-հավելեց Լարիսա Ալավերդյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28