Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համավարակի ավարտի մասին խոսելը վաղ է, նոր ենթատեսակի մասին շատ բան հայտնի չէ. Ռոմելլա Աբովյան

Փետրվար 22,2022 15:48

Հիվանդանոցների ե՛ւ սոմատիկ, ե՛ւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում հայտնված քաղաքացիների շատ փոքր տոկոսն են կազմում պատվաստվածները: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում նշեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Նաիրա Ստեփանյանը:

Ըստ նրա, ծայրահեղ ծանր եւ ծանր վիճակում են 65-ից բարձր տարիքային խմբերում գտնվող հիվանդները. «Վերջին ալիքի ժամանակ բավականին շատ հոսպիտալացումներ եղան նաեւ 85-ից բարձր տարիքային խմբերում: Երեկ 95 տարեկան մարդու համար էին զանգահարել: Եթե «օմիկրոնը» թեթեւ է ընթանում երիտասարդների, պատվաստվածների շրջանում, ապա մեծահասակ եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող տարիքային խմբում գտնվող մարդիկ մշտապես գտնվում են ռիսկի խմբում: Այս տարիքային խմբի հիվանդները ծանր են տանում հիվանդությունը: Բացի դրանից՝ հոսպիտալացված 5 անձից 4-ը շաքարային դիաբետով բուժառուներ են»:

Նա հորդորեց կիրառել կանխարգելիչ միջոցառումներ:

Հարցին՝ արդյոք «օմիկրոնը» կորոնավիրուսի համավարակի վերջին «ակորդն» է, Ռոմելլա Աբովյանը պատասխանեց, որ «օմիկրոնը» թեթեւ է ընթանում պատվաստված բնակչության մոտ, բայց չպատվաստվածների մոտ կարող է ծանր ընթացք ունենալ. «Իսկ պանդեմիայի ավարտի մասին խոսելը վաղ է, նոր ենթատեսակի մասին շատ բան հայտնի չէ, դեռեւս ԱՀԿ-ն ուսումնասիրություն է իրականացնում այս ենթատեսակի էվոլյուցիան պարզելու համար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28