Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի որոշումը համարում ենք անընդունելի. էրդողան

Փետրվար 22,2022 15:28

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անընդունելի է համարել Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի չճանաչված հանրապետությունների ճանաչումը:

«Մենք ճգնաժամի հենց սկզբից անկեղծորեն փորձում էինք թուլացնել լարվածությունը: Վերջին իրադարձությունների վերաբերյալ մեր ԱԳՆ հայտարարության մեջ նշված էր, որ Ռուսաստանի որոշումը՝ ճանաչել այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, հակասում են Մինսկի համաձայնագրերին: Ընդգծվել էր, որ այդ որոշումը քաղաքական միասնականության, Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության բացահայտ խախտում է: Ռուսաստանի այդպիսի որոշումը համարում ենք անընդունելի: Կրկին դիմում ենք կողմերին՝ կոչ անելով հարգել ողջամտությունն ու միջազգային իրավունքը»,- լրագրողներին ասել է էրդողանը:

Նրա խոսքով՝ Թուրքիան դրական է գնահատում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Ուկրաինայի, Գերմանիայի և Թուրքիայի մասնակցությամբ: «Եթե այդ առաջարկը կիրառություն գտնի, մենք, իհարկե, դրանում կներգրավվենք: Պարոն Զելենսկու առաջարկը դրական քայլ է: Եթե ՄԱԿ ԱԽ անդամները և մյուս երկրները համաձայնեն դրան, ապա մենք անպայման կմասնակցենք նիստին»,- ասել է նա:

Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան պետք է «լրացուցիչ նախազգուշական միջոցներ» կիրառի Ռուսաստանի այդ որոշումից հետո:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28