Լրահոս
Օրվա լրահոսը

190 երեխա հիվանդանոցում է, 3 երեխա՝ վերակենդանացման բաժանմունքում. Սերգեյ Սարգսյան

Փետրվար 22,2022 15:17

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խթանում է եւ կոչ է անում 5 տարեկանից բարձր եւ քրոնիկ վիճակներ ունեցող անձանց պատվաստվել: Այսօր առողջապահության նախարարությունում կազմակերպված ասուլիսում ասաց ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը:

Նրա խոսքով, մեր երկրում կորոնավիրուսով վարակված եւ հարաբերականորեն ծանր վիճակում գտնվող 3 երեխաներ վերակենդանացման բաժանմունքում են։ Սերգեյ Սարգսյանի տվյալներով, ընդհանուր առմամբ ամբողջ հանրապետության հիվանդանոցներում բուժում է ստանում շուրջ 190 երեխաներ։

Մանկաբույժի խոսքով «օմիկրոն» շտամը երեխաների մոտ հանգեցրել է վերին շնչուղիների ախտահարման եւ հիմնականում չի հասել թոքերին. «Այս հիվանդության դեպքում նկատվել է նաեւ մի առանձնահատկություն. զարգացել են լարինգոտրախեիտ եւ կրուպ հիվանդությունները»:

Սերգեյ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանում կան պատվաստանյութեր, երեխաները նույնպես կարող են պատվաստվել, պատվաստումը կամավոր է. «12 տարեկանից բարձր երեխաների պատվաստումն արդեն փորձարկված է աշխարհում: Չինաստանում քննարկում են 3 տարեկանից սկսած պատվաստել»:

Ըստ նրա, ԱՀԿ-ն խրախուսում է երեխաներին պատվաստել «Pfaizer» կամ «Moderna» պատվաստանյութերով:

Մասնագետը նաեւ նշեց, որ փետրվարի 1-20-ը դեպքերի թվի նվազում է նկատվում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28