Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության համար դատվող փաստաբաններն արդարացվել են

Փետրվար 22,2022 15:13

Ermenihaber. Թուրքական դատարանն անսպասելիորեն արդարացրել է «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» արտահայտություններն օգտագործելու համար քրեական հետապնդման ենթարկված Դիարբեքիրի փաստաբանների պալատի ղեկավարներին:

Նշվում է, որ փաստաբանական պալատի նախկին նախագահ Ահմեթ Օզմենի, ներկայիս նախագահ Նիհաթ Էրենի և գործադիր խորհրդի 8 այլ անդամների նկատմամբ դատավարություն սկսելու պատճառ էր հանդիսացել 2016 և 2018 թվականներին պալատի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարությունները և թուրքական ԱԹՍ-ների իրականացրած մի գործողության վերաբերյալ հրապարակած զեկույցը:

Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարություններում առկա են եղել «Հայոց ցեղասպանություն», «Մեծ եղեռն» արտահայտություններ, ինչպես նաև Անկարային պատմության հետ առերեսվելու կոչեր:

ԱԹՍ-ներով քրդաբնակ Հաքքարի նահանգում 2017-ին իրականացրած գործողության մասին զեկույցում էլ օգտագործվել է «Քուրդիստան» բառը և Թուրքիայի խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովին գործելու կոչ է արվել, քանի որ նշյալ գործողությունների հետևանքով քաղաքացիական անձ էր զոհվել (խախտվել է կյանքի իրավունքը): Այս պատճառով պալատի 10 ղեկավարներին մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի քր. օրենսգրքի տխրահռչակ 301 (թուրք ժողովրդին, Թուրքիայի հանրապետությանն ու պետական կառույցները նսեմացնելը) և 216 հոդվածներով (ժողովրդի մեջ ատելության ու թշնամանքի հրահրում):
Հաղորդվում է, որ նախօրեին տեղի ունեցած դատավարության 7-րդ նիստի ընթացքում, երբ մեղադրյալները դեռևս չէին հասցրել պաշտպանական ելույթներով հանդես գալ, մեղադրող կողմը անակնկալ կերպով դատարանից պահանջել է արդարացնել մեղադրյալներին:

Դատարանը, որպես արդարացման պահանջի հիմք, նշել է, որ կասկածյալների արտահայտությունները պետք է դիտարկել խոսքի ազատության սահմաններում, քանի որ հավաքված փաստերը ցույց են տալիս, որ նրանք արտահայտությունները հասարակական անվտանգության տեսանկյունից բացահայտ վտանգ չեն պարունակում դրանցում բռնության ու սպառնալիք առկա չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28