Լրահոս
Օրվա լրահոսը

Քովիդի վարակն ախտահարում է բոլոր օրգան համակարգերը. Բժիշկ Նաիրա Ստեփանյան

Փետրվար 22,2022 14:28

Մեծահասակների համար նախատեսված հոսպիտալացման ֆոնդն այս պահին ծանրաբեռնված է եւ շատ քիչ ազատ տեղեր կան, որտեղ այս պահին կարող են հոսպիտալացվել ազգաբնակչության մեծահասակ բուժառուները: Այսօր այս մասին ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Նաիրա Ստեփանյանը՝ առողջապահության նախարարությունում կազմակերպված ասուլիսում:

Ըստ նրա, այս պահին շրջանառվող կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի կլինիկական ախտանիշները ցույց են տվել, որ դրանով վարակվելու դեպքում հիվանդությունն այնքան էլ ծանր չի ընթանում եւ հատկապես թեթեւ են տանում պատվաստված մարդիկ: Սակայն, ըստ բժշկի, հոսպիտալացված հիվանդները ծայրահեղ ծանր դեպքերով են, եւ, բարդություններով պայմանավորված, լինում են մահվան դեպքեր: Նաիրա Ստեփանյանի խոսքով, բարդությունները եւ մահվան դեպքերը «օմիկրոն» շտամի դեպքում չեն փոխվել. նույնն են՝ ինչ նախորդ շտամերի պարագայում էր: Դրանք սուր սրտանոթային խնդիրներն են, գլխուղեղի ախտահարման խնդիրները, տրոմբոէմբոլիան:

Նրա խոսքով, խնդիրներից մեկն էլ այն է, որ հիվանդությունը անկանխատեսելի է եւ բարդություններ կարող են առաջանալ անգամ միջին ծանրության հիվանդների մոտ. «Լավացումից հետո հետքովիդային շատ բարդություններ կարող են լինել: Քովիդի վարակն ախտահարում է բոլոր օրգան համակարգերը՝ սրտամկանի, անոթային եւ կենտրոնական նյարդային համակարգերը եւ այդ օրգաններում առաջացնում են խնդիրներ: Այդ իսկ պատճառով պետք չէ թեթեւ նայել եւ մտածել՝ կհիվանդանանք՝ կանցնի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28