Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եվրախորհրդարանը չի ճանաչել պատերազմի արդյունքները․ պատերազմը լուծում չի»․ Մարինա Կալյուրանդ

Փետրվար 22,2022 13:44

«Թույլ տվեք շատ հստակ ասել, որ Եվրախորհրդարանը չի ճանաչել պատերազմի արդյունքները։ Մենք հստակ հայտարարել ենք, որ պատերազմը երբեք չի կարող համարվել ընդունելի լուծում»,-Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների՝ Երեւանում ընթացող նիստերի ժամանակ այսօր հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը(Էստոնիա)։

«Եթե իսկապես խոսում ենք երկարաժամկետ խաղաղության մասին, ապա դրան հնարավոր է հասնել բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Պատերազմը լուծում չի։ Երկու կողմերն ասում են, որ գործողություններ են պետք, օրինակ՝ սահմանազատում եւ սահմանագծում։ Դրանք հենց այն փոքրիկ քաղաքական քայլերն են, որոնք հիմա պետք են, որպեսզի ամրապնդվի վստահությունը եւ փոխադարձ հարգանքը»,-նշեց Մարինա Կալյուրանդը։

Ապա նա երկու կողմերին կոչ արեց զերծ մնալ վիրավորական հռետորաբանությունից․ «Խոսքը թե երկրների ղեկավարների, թե խորհրդարանական ներկայացուցիչների մասին է։ Դա խանգարում է առաջ գնալուն։ Մենք, որպես եվրախորհրդարանի անդամներ, այստեղ ենք եկել ձեզ օգնելու եւ չենք կարող ձեր փոխարեն լուծել ձեր խնդիրները։ Դուք պետք է լուծեք խնդիրները, բայց մենք պատրաստ ենք օգնել, միայն թե ասեք՝ որտեղ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28