Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսանք՝ ադրբեջանցի գործընկերների այցը Երեւան փոքրիկ ներդրում կլինի փոխըմբռնման որոնումներում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր

Փետրվար 22,2022 12:16

«2020թ․-ի պատերազմը հրավիրեց ոչ միայն հարեւան երկրների ուշադրությունը տարածաշրջանի վրա, այլեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի։ Ռուսաստանը նորից եկավ այստեղ, այստեղ են այսպես կոչված ռուս խաղաղապահները։ Հետպատերազմյան շրջանում շատ խնդիրներ կան լուծելու։ Լարվածությունը դեռեւս մեծ է», – Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների՝ Երեւանում ընթացող նիստերի ժամանակ այսօր հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավոր Հելմուտ Գոյքինգը (Գերմանիա)։

Նա նշեց․ «Եվրամիությունն ավելի մեծ դեր պետք է ունենա նման խնդիրների լուծման գործում։ Միջոցներ պետք է ձեռնարկվեն՝ վստահության ամրապնդման, տնտեսության եւ ենթակառուցվածքների վերականգնման համար։ Պետք է ապահովել նաեւ մարդասիրական սուր խնդիրների լուծումը»։

Պատգամավորի խոսքով՝ Բրյուսելում վերջերս ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ կայացած հանդիպումը նշան է, որ Եվրամիությունը չի դիրքավորել լուսանցքում․ «Արեւելյան գործընկերության կազմում են Ադրբեջանը եւ Հայաստանը, եւ այս փաստը պետք է օգտագործել՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Մեր ադրբեջանցի գործընկերների այսօրվա այցը Երեւան առաջինն է պատերազմից հետո։ Հուսանք, որ այն փոքրիկ ներդրում կլինի փոխըմբռնման որոնումներում, վստահության մթնոլորտի ձեւավորման գործընթացում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28