Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր բովանդակության կարիք ունենք՝ փոխելու համար ստորացման և պետականության կազմաքանդման այս ընթացքը. Այլըտրանքային նախագծեր

Փետրվար 22,2022 12:10

Ստանդարտ ճանապարհով՝ ընդդեմ պետական շահի

Շուշիի դեկլարացիայի վավերացմանը` Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարաններում, Հայաստանի ԱԺ-ն պարտավոր էր արձագանքել։ Սա պետական շահի տեսանկյունից միակ համարժեք քայլն էր։ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի նախաձեռնությունը հենց դա էր նախատեսում, և այն ամենևին ընդդիմության համար կամ անունից չէր։ Դա պետք է լիներ հայկական պետության արձագանքը իր շուրջ կատարվող ռիսկային պրոցեսներին։

ՔՊ-ն տապալեց գործը։ Սա սթրեսս-թեսթ էր այսօրվա մեր պետականության համար։ ՔՊ-ն տապալեց։ Սա իր հերթին նոր ռիսկ է։

Ցավոք, ամեն ինչ ընթացավ ստանդարտ ճանապարհով և ելքն էր ենթադրելի էր։ Պետական շահի տեսակետից անելով ճիշտ քայլ, շրջանառության մեջ դնելով ճիշտ փաստաթուղթ՝ տիտղոսային ընդդիմությունը չկարողացավ ապահովել հանրային հնչեղություն։ Հասարակության ուշադրությունը չհաջողվեց կենտրոնացնել հարցի վրա։ Սա չարված աշխատանքի արդյունք է։ Հանրային ճնշման բացակայության պայմաններում՝ խնդիրը մնաց աշխատասենյակի սահմաններում, և ՔՊ-ն քանակի գործոնով մերժեց։ Այդ սենյակում նրանք քանակապես շատ էին, քանակապես հաղթեցին, իսկ պետությունը ստացավ հերթական բովանդակային կորուստը։

Շարունակությունն էլ էր ստանդարտ. փաստի կայացումից հետո՝ ՔՊ-ին դատապարտող խրոխտ հայտարարությունների շարան։ Ինչ է, չգիտեի՞նք, որ այդպես է լինելու։ Եվ չգիտեի՞նք, արդյոք, որ այդպես չլինելու համար նախապես պետք էր հանրության հետ աշխատել։

            Եկել է Ադրբեջանի քաղաքացու վրեժի ժամանա՞կը

 Նույն օրը հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հանդեպ։ Սա ազգային նվաստացման քայլերից մեկն է՝ ծանր, բայց ամենևին ոչ վերջինը։ Սա հնարավոր դարձավ Հայաստանի այսօրվա անկման պատճառով։ Այս իշխանությունը Հայաստանի համար այլ տեսլական և այլ հեռանկար չի պատկերացնում։ Չի բացառվում, որ պետական քարոզչամեքենան սկսի ողջունել Ադրբեջանի որոշումը, և ՔՊ-ական պատգամավորները հիմնավորեն, որ խաղաղության դարաշրջանը զոհեր է պահանջում, և մենք այդ գինն էլ պետք է վճարենք։

Այս ռիսկի մասին Այլընտրանքային նախաձեռնություններ խումբը դեռևս ամռանը զգուշացրել էր՝ բառ առ բառ (տես՝ altprojects.am

Իսկ մենք վստա՞հ ենք , որ մեր հայտնի 680 հազարը կամ թեկուզ նրանց նոսրացած շարքերը կհասկանան, որ սա ազգային ստորացում է, և ճիշտ ռեակցիա կտա։

Հայաստանի նման ստորացումը, իհարկե, այս իշխանության հետևանքն է, բայց նաև հետևանքն է ընտրություններից առաջ տիտղոսային ընդդիմության թույլ տված մի շարք կոպիտ սխալների և հետընտրական անգործության։

Ալիևը՝ Մոսկվայում

Մինչ Մոսկվան կանգնած է պատերազմի շեմին՝ Պուտինը ժամանակ է գտնում հանդիպել Ալիևի հետ՝ դաշնային փոխգործակցության պայմանագիր ստորագրելու նպատակով։ Հայաստանի իշխանությունը հասկանո՞ւմ է, թե սա ինչ է, իսկ ընդդիմությունը ժողովրդին բացատրո՞ւմ է, թե ուր է գնում պրոցեսը։

Մենք բոլորս ռեստարտի կարիք ունենք՝ վերաիմաստավորելու համար մեր քայլերը։ Մենք նոր բովանդակության կարիք ունենք՝ փոխելու համար ստորացման և պետականության կազմաքանդման այս ընթացքը։

Այլըտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28