ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարիտա Սեդերֆելտը և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան խստորեն դատապարտել են Ռուսաստանի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի չճանաչված հանրապետությունները:
«Այդ քայլը միջազգային իրավունքի և ԵԱՀԿ հիմնարար իրավունքների խախտում է և հակասում է Մինսկի պայմանավորվածություններին:
Ինչպես ԵԱՀԿ բոլոր երկրները, Ռուսաստանը հանձնառություն է ստանձնել հարգել մյուսների ինքիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ չեղարկել այդ որոշումը:
Ճանաչումը միայն կբորբոքի հետագա լարվածությունը և կբաժանի այդ շրջաններում ապրող բնակչությանը Ուկրաինայի մյուս հատվածից»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ